Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ


21:53 , 3 դեկտեմբեր, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին:

Խոսելով ՆԱՏՕ-ի  Բալթյան երկրների պաշտպանության ծրագրի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել:

«Եթե ՆԱՏՕ-ի մեր ընկերները ահաբեկչական չեն համարում այն կազմակերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում և որոնց դեմ պայքարում է, ապա թող չնեղանան՝ մենք էլ դեմ կլինենք բոլոր այն քայլերին, որոնք կարվեն այնտեղ»,- ասել է Էրդողանը՝ ռեալ ակնարկելով այն, որ Անկարան գուցե աջակցություն չցուցաբերի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանը միտված ՆԱՏՕ-ի ծրագրին։ 

Իսկ ահաբեկչական կազմակերպություն ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել մասնավորապես Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG): 

Էրդողանն իր խոսքում  նկատի է ունեցել նաև այն, որ եթե ՆԱՏՕ-ի երկրները Թուրքիայի վերոնշյալ պահանջը չկատարեն, ապա 

Տեղեկացնենք, որ Թուրքիայի Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, ինչի հետևանքով մի շարք տարածքներ դուրս են եկել քրդերի վերահսկողությունից։

ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, YPG-ին չեն համարում ահաբեկչական կազմակերպություն։