Նոր դատավորներ են նշանակվել


19:23 , 3 դեկտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ազատ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մանվել ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրերում։