Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես հեղափոխությունից հետո ամենաձախողված պետական պաշտոնյաներից մեկը


17:22 , 3 դեկտեմբեր, 2019
Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես հեղափոխությունից հետո ամենաձախողված պետական պաշտոնյաներից մեկը: Կմնա որպես նախարար, ով, չիմանալով ինչ անել, այցելում էր դպրոցներ ու հաթաթա տալիս, որ հանկարծ ծաղիկ չվերցնեն: Կմնա պաշտոնյա, ով, մեղմ ասած, սարսափում էր Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեսնելիս, Հայ եկեղեցու պատմություն առարկայի անունը լսելիս: Կմնա պաշտոնյա, ում դարակներում տենց էլ չի գտնվի «Այբ»-ի չարաշահումների աուդիտը: Կմնա պաշտոնյա, ով ֆինանսավորել ա անհասկանալի ֆուտուրիստական հաչոցներ ու տրանսգենդերի մասին ֆիլմ: Կմնա պաշտոնյա, ով լիքը բարեփոխումներ ա արել կրթության ոլորտում, բայց էդ բարեփոխումներից միայն ինքն ա տեղյակ: