Թուրքիայի առջեւ C-400-ի գնումից հետո վիթխարի խնդիրներ են ծառացել. Թրամփ


22:24 , 3 դեկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ Է ստացել՝ կապված F-35-երի մատակարարման հետ, նրանք, հնարավոր Է, ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«C-400-ների ձեռքբերումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ Է ստացել: Նա պատվիրել Էր բազմաթիվ F-35-եր, բայց այժմ Վաշինգտոնի համար դժվար կլինի մատակարարել դրանք: Հնարավոր Է՝ նրանք ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմելու Ռուսաստանին կամ Չինաստանին»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: