Կանադայում գծերից դուրս է եկել նավթ տեղափոխող գնացքը. Հրդեհվել է քաղաքի մեծ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


01:16 , 7 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Կանադայի հարյուրավոր բնակիչներ տարհանվել են այն բանից հետո, երբ նավթ փոխադրող գնացքը դուրս է եկել գծերից Լաք-Մեժանտիկ քաղաքում:
Ըստ ականատեսների՝ գնացքի 73 վագոնները պայթել են տեղի ժամանակով 13:00-ին՝ երկինքը լցնելով ծխի քուլաներով: Այն բանից հետո, երբ ուժգին պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվել նաև բնակելի տներում:
Երկրի ներքին գործերի նախարարությունում հաստատել են, որ նավթը լցվել է Շոդյեր գետը՝ Մոնրեալից 250 կմ արևելք:
«Կրակը ոչնչացրել է քաղաքի կենտրոնական շրջանները: Ներկայումս հրշեջները փորձում են չեզոքացնել խոշոր հրդեհը»,- Լաք-Մեժանտիկի քաղաքապետի խոսքերը մեջբերում է Lifenews-ը:
Զոհերի մասին տվյալներ դեռևս չկան: