Այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբևիցե. Ալեն Սիմոնյան


12:44 , 3 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Վստահ եմ, որ այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբևիցե։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ընդհանուր առմամբ՝ շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբևէ եղել է։ Կարծում եմ այդ հարցում պարոն Ծառուկյանն ինձ հետ կհամաձայնի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։