Ստամբուլում կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ


00:52 , 7 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը շաբաթ արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել Ստամբուլի կենտրոնից հակակառավարական ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Ստամբուլյան Թաքսիմ հրապարակում հավաքվել են մի քանի հազար ցուցարարներ: Երբ նրանք փորձել են մտնել Գեզի այգու տարածք, սկսվել են անկարգություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել: 
Ավելի վաղ Ստամբուլի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ նրանց ակցիան ապօրինի է և ցրվելու է ոստիկանության կողմից: 
Թուրքիայում ցույցերը շարունակվում են 2013 թ. մայիսից: