Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը


06:49 , 3 դեկտեմբեր, 2019

Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը (իսկական անունը՝ Ռեյչել Միթրանի): Այդ մասին հայտնել է NBC ալիքը: Արտիստուհու ամուսինը՝ ռեժիսոր Ուոլթեր Դոմինգեզը, պատմել է, որ իր կինը մահացել է սրտի անբավարարությունից: Նա 83 տարեկան էր:

Մորիսոնը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 26-ին Հարավային Բրոնքսում: 10 տարեկան հասակում նա իր ծնողների հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ էլ հետագայում սկսել է իր դերասանական կարիերան: 80-ական թվականներին վերջին հայտնի դարձավ, որ դերասանուհու մոտ հայտնաբերել են կրձքագեղձի քաղցկեղ, սակայն հիվանդությունը հաջողվեց բուժել:

Բացի այդ, նա թոքի քաղցկեղ է ունեցել: Իր կյանքի ընթացքում Մորիսոնը նկարահանվել է ավելի քան 70 նախագծում: Նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են՝ «Կոլոմբո»-ն, «Նա գրել էր սպանություն», «Ուիլը եւ Գրեյսը», «Ինչ կոչում են Էռլ», «Մաքենայի ոսկին», «Բեւեռլի Հիլզի ջոկատը» եւ «Մեծ վերանորոգում» ժապավենները: