Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կատարած աշխատանքը` կոռուպցիայի դեմ պայքարում, բայց միևնույն ժամանակ, հավելել է, որ այս հարցում դեռ շատ անելիքներ կան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Զելենսկին շատ է աշխատում, նա հիմնովին նվիրվել է աշխատանքին: Մենք աջակցություն ենք ցուցաբերում՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը հպարտանա իր ժողովրդավարությամբ և կոռուպցիայի բացակայությամբ: Այդուհանդերձ, դեռ անելիքներ շատ կան»,- ասել է Պոմպեոն և հավելել, որ Զելենսկին ճիշտ քայլեր է կատարում և ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։