Ջոնի Դեփը կդառնա Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին մյուզիքլի համապրոդյուսերը


02:49 , 3 դեկտեմբեր, 2019

Ջոնի Դեփի Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությունը կզբաղվի հանգուցյալ փոփ կատարող Մայքլ Ջեքսոնի մասին մյուզիքլի ստեղծմամբ, հայտնում է Page Six-ը:

Գլխավոր հերոսուհին կլինի երգչի երգերը կատարող նրա ստրազներով զարդարված հայտնի սպիտակ ձեռնոցը: Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove («Հանուն ձեռնոցի սիրո. ոչ պաշտոնական երաժշտական հեքիաթ Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին»):

Արտիստներից բացի, բեմում ելույթ կունենան տիկնիկները: Սցենարի հեղինակը կլինի Ջուլիան Նիթցբերգը՝ Նյու Յորքում ահաբեկչական հարձակում նախապատրաստող նացիոնալիստների և «Ալ Քաիդայի» անդամների մասին օպերետի հեղինակը:

Բեմադրության պրեմիերան տեղի կունենա 2020-ի հունվարի 25-ին, Լոս Անջելեսում: