Պուտինը թույլատրել է ֆիզիկական անձանց օտարերկրյա գործակալներ ճանաչել


05:30 , 3 դեկտեմբեր, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն օտարերկրյա գործակալներ կարող են ճանաչվել ֆիզիկական անձինք, որոնք հաղորդագրություններ են տարածում արտասահմանյան լրատվամիջոցներից կամ որպես օտարերկրյա գործակալներ ճանաչված ռուսական լրատվամիջոցներից: Օրենքը հրապարակվել է իրավական տեղեկատվության կայքում:

Ստորագրված օրենքի համաձայն, «ֆիզիկական անձը կամ Ռուսաստանի իրավաբանական անձը, որը տարածում է հաղորդագրություններ և նյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող օտարերկրյա լրատվամիջոցների կողմից, կամ օտարերկրյա ԶԼՄ-օտարերկրյա գործակալների կողմից հիմնադրված ռուսական իրավաբանական անձը, կարող են ճանաչվել օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող»:

Փոփոխություններ են կատարվելու «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում և «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» դաշնային օրենքում: