Միացյալ Նահանգներում նոր սորտի խնձորներ են աճեցրել, որոնք չեն փչանում մեկ տարվա ընթացքում


21:16 , 2 դեկտեմբեր, 2019

Միացյալ Նահանգներում խնձորի նոր սորտ է հայտնվել վաճառքում, որը, սելեկցիոներների խոսքերով, սառնարանում կարելի է պահել մեկ տարի, հաղորդում է BBC-ին:

Նշվում է, որ Cosmic Crisp անվանումով խնձորի նոր սորտի ստեղծումը տևել է մոտ 20 տարի: Ծախսերը կազմել են 10 միլիոն դոլար: Ընտրության ընթացքում խաչասերվել են խնձորի Honeycrisp և Enterprise սորտերը: Այն առաջին անգամ հաջողվել է աճեցնել 1997 թ.-ին՝ Վաշինգտոն նահանգի համալսարանում:

Առաջիկա 10 տարում պտուղն աճեցնելու բացառիկ իրավունք են ստացել Վաշինգտոն նահանգի ֆերմերները:

Ստեղծողները խոստանում են, որ նոր գերխրթխրթան խնձորը կլինի համեմատաբար պինդ, շատ հյութալի և դրանում կհամատեղվեն քաղցրությունն ու թթվայնությունը:

Բայց ամենակարևորը, Cosmic Crisp-ի միջուկը շատ դանդաղ է շագանակագույն դառնում: Խնձորը երկար ժամանակ պահպանում է իր սպառողական հատկությունները. մինչև 10-12 ամիս՝ սառնարանում պահելու դեպքում: