Մեկ ամիս կոմայում պառկած մայրը լսել է դստեր ճիչն ու սեղմել է կրծքին


20:21 , 2 դեկտեմբեր, 2019

Արգենտինական Սան-Ֆրանցիսկո քաղաքի բնակչուհին արթնացել է կոմայից, որպեսզի կերակրի իր սոված դստերը: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:

42-ամյա Մարիա Լաուրա Ֆեռեյրան հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ իր վրա կողոպտիչ է հարձակվել, երբ ինքն իր մոտոցիկլետով կանգ է առել: Ընկնելիս նա գլխով հարվածել է գետնին և կոմայի մեջ է ընկել:

Մեկ ամիս կոմատոզ վիճակում անցկացնելուց հետո, բժիշկները հայտնել են ընտանիքին, որ նա շուտով կմահանա և նույնիսկ առաջարկել են նրա օրգանները նվիրաբերել դրանց կարիքն ունեցողներին՝ փոխպատվաստման համար: Ֆեռեյրայի ամուսինը՝ Մարտին Դելգադոն հայտարարել է, որ չնայած մռայլ կանխատեսումներին, համոզված է, որ իր կինը կարթնանա:

Ferreyra with her daughter. Doctors told the family that Ferreyra was at risk of suffering brain death and even suggested them to donate her organs

Նոյեմբերի 23-ին Դելգադոն մոր մոտ հիվանդանոց է բերել իրենց երկու տարեկան դստերը: Աղջիկը լաց է եղել, ինչպես սովորաբար անում է սոված ժամանակ: Ֆեռեյրան անսպասելի վրայից գցել է խալաթը և նրան կուրծք է տվել:

Դելգադոն պատմել է, որ բոլոր ականատեսները լաց են եղել տեսնելով, թե ինչպես են մայր ու դուստր գրկում իրար: Տղամարդու խոսքերով՝ Ֆեռեյրան այնպես է հպվել դստերն, ինչպես դա անում էր մինչև պատահարը: Այնուամենայնիվ, կինը մինչ օրս գիտակցության չի գալիս և չի արձագանքում հարազատների խոսքերին: «Մենք հույս ունենք, որ արդարությունը կհաղթանակի, չէ որ երեք երեխաները սպասում են նրան և շատ են տառապում»,- հայտարարել է տղամարդը: