Մեր օրակարգը չի փոխվել. Գևորգ Գյուլումյան


18:35 , 2 դեկտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է.

Սպասելիքներ չեն եղել, որ որևէ օրենքի նախագիծ պետական մասշտաբով կարող է փոխվել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ հանդիպումից հետո: Սա ուղղակի հարցին հնչեղություն տալու համար էր, մենք առաջիկայում հանդիպելու ենք նաև խորհրդարանական ուժերի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի շարք անդամների հետ ԱԺ-ում, այնուհետև կխնդրենք մեզ ընդունել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններին,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:

ԵՊՀ ուսանողն անդրադառնալով Գեղամ Գևորգյանի կողմից հնչեցված պատասխաններին՝ մատնանշեց, որ նրա ոչ բոլոր պատասխաններն էին գոհացնող, սակայն առանձնացրեց դասադուլ հայտարարած ուսանողների բացակաների հարցը՝ ողջունելով ռեկտորի ժ/պ-ի այն պահվածքը, ըստ որի վերջինս խոստացավ նոյեմբերի 6-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում ուսանողների բացակաները հաշվի չառնել, ինչից էլ ուսանողները հիմնականում վախենում էին:

«Մեր վերջնական ակնկալիքը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր դարձնելն է ՀՀ-ում և այլընտրանք լինել չի կարող, մեր օրակարգը չի փոխվել»,- խոսքը եզրափակեց Գևորգ Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԵՊՀ ուսանողները հանդիպել էին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ՝ իրենց հարցադրումներն ուղղելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Մանրամսը՝ տեսանյութում