Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել է 90 մլն դոլար


19:15 , 2 դեկտեմբեր, 2019

Իրանում ինտերնետի անջատումից ընդհանուր վնասը տեղի կապի օպերատորների համար կազմել Է շուրջ 90 մլն դոլար: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

«Հաղորդակցությունների նկատմամբ հսկողության կազմակերպությունը հայտնել Է, որ օպերատորների վնասը կազմել Է 10,8 տրլն ռիալ (շուրջ 90 մլն դոլար)»,- ասել Է նա ISNA գործակալությանը տված հարցազրույցում: Նախարարը նշել Է, որ «այդ վնասի մեծ մասը կրել Է Irancell ընկերությունը (Իրանում շարժական կապի խոշորագույն օպերատորը)»:

Նա հավելել Է, որ, «Պետական փոստային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ իրենց եկամուտների անկումն ինտերնետի անջատման ժամանակաշրջանում կազմել Է 40 տոկոս»: «Վիճակագրությունն փաստում Է, որ վնաս Է հասցվել փոքր ձեռնարկությունների մեծ մասին»,- ասել Է Ջահրոմին:

Նախարարը հայտարարել Է, որ «ներկայում դեռեւս շարունակվում են ֆինանսական կորուստների հաշվարկները, որոնք կրել Է բիզնեսը»: «Մենք արդյունքների մասին կհայտարարենք, հենց որ հաշվարկն ավարտվի»,- ասել Է նախարարը:

Նոյեմբերի 16-ին իրանական իշխանություններն անջատել Էին ինտերնետը երկրում՝ դրանից օգտվելու հնարավորություն թողնելով միայն առանձին առցանց-ծառայությունների: Արգելափակումների մասին որոշումն ընդունվել Էր բողոքի չդադարող ակցիաների ֆոնին, որոնց սկսվել Էին բենզինի գների եռակի բարձրացման պատճառով:

Նոյեմբերի 23-ին սկսվել Է գլոբալ ցանցից օգտվելու հնարավորության աստիճանական վերականգման գործընթացը: Ներկա դրությամբ ընդհանուր առմամբ երկրում ինտերնետ-ծառայությունները տրամադրվում են նախկին ծավալով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: