Գիտնականները պարզել են, որ ատամները մաքրելն օգտակար է սրտի համար


18:15 , 2 դեկտեմբեր, 2019

Գիտնականներն ապացուցել են, որ ատամների կանոնավոր մաքրումը նվազեցնում է թրթռացող ռիթմախանգարի և սրտի անբավարարության առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology հանդեսում։

Բերանի խոռոչի վատ հիգիենան և բերանում մանրէների մշտական ներկայությունն առաջացնում են լնդերի և միակցիչ հյուսվածքնների խրոնիկական բորբոքումներ՝ գինգեվիտ, պերիոդոնտիտ, էնդոնտիկ ախտահարումներ: Բացի դրանից, կանոնավորապես արյան մեջ հայտնվող մանրէները մշտական ներքին բողբոքում են ապապովում, ինչը մեծացնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Կորեայի Իհվայի համալսարանին կից Բժշկական քոլեջի և Ուլսանի համալսարանի գիտնականները կատարել են հետահայաց հետազոտություն, որը թույլ է տալիս բացահայտել կապը բերանի խոռոչի վատ հիգիենայի և թռրթռուն ռիթմախանգարի և սրտի անբավարարության միջև։

Հետազոտության համար հիմք է ծառայել Բժշկական պահովագրության ազգային համակարգի 40-ից մինչև 79 տարեկան պացիենտների պահոցը, որոնց անամնեզում թրթռացող ռիթմախանգար կամ սրտի անբավարարություն չեն եղել: 2003 – 2004 թվականներին նրանք անցել են պլանային բժշկական հետազոտություն, որի արդյունքում հավաքվել է տեղեկատվություն նրանց աճի, քաշի, լաբորատոր անալիզների, հիվանդությունների, կենսակերպի, առողջության և բերանի խոռոչի հիգիենայի մասին:

Արձանագվել է, թե օրական քանի անգամ և որքան որակյալ են այդ մարդիկ լվացել ատամները, ինչպես նաև լնդերի հիվանդությունները և պարոդոնտը, բացակա ատամների քանակը և ստոմատոլոգին այցելության բոլոր պատճառները: Դիտարկումներից 10,5 տարի անց մասնակիցներից 4 911-ի (3 տոկոսի) մոտ զարգացել է թրթռացող ռիթմախագար և 971-ի (4,9 տոկոսի) մոտ՝ սրտի անբավարարություն: Ըստ որում նրանց մոտ, ովքեր ատամները լվացել են օրական երեք անգամ, ավելի հաճախ 10 տոկոսով ցածր է եղել թրթռացող ռիթմախանգարի և 12 տոկոսով սրտի անբավարարության ցուցանիշը։