Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է. հիմա պատճառների մասին չեմ խոսի


16:20 , 2 դեկտեմբեր, 2019

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։

Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։ Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է հաճախ փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։

Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։

Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի․․․ հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի։