Դեմ չեմ, որ բանավեճը լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում


14:33 , 2 դեկտեմբեր, 2019

Հարգելի ընկերներ,
Բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։

Հրավեր եմ ստացել նաև Petros Ghazaryanից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել ևս՝ մամլո խոսնակը, ով որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները։