Իհեանաչո. Ինձ անվանեք միստեր VAR


14:01 , 2 դեկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Լեսթերը» 2:1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»: «Աղվեսների» հաղթական գոլը 90+4-րդ րոպեին խփել է Կելեչի Իհեանաչոն:

Հանդիպման մրցավարը նախ խաղից դուրս վիճակ է նշանակել, ապա VAR համակարգով տեսակրկնությունը դիտելուց հետո փոխել որոշումը և հաշվել գոլը:

Խաղից հետո նիգերիացիան կարծիք է հայտնել.

«Ինձ անվանեք միստեր VAR: Վստահ էի, որ խաղից դուրս վիճակում չեմ: Ուրախ եմ որ VAR-ի շնորհիվ գոլս հաշվվեց»,- Իհեանաչոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: