Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը


12:50 , 2 դեկտեմբեր, 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցական է: