ՀԿԵ մեքենավարները գործուղվել են ՌԴ փորձի փոխանակման համար


12:03 , 2 դեկտեմբեր, 2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից:

Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակներում: