Ձեր ամենասարսափելի մղձավանջը. Կեյմադա Գրանդի՝ օձերի կղզի, որտեղ հայտնված յուրաքանչյուր մարդ մի քանի վայրկյանում մահանում է (Photo)


15:30 , 2 դեկտեմբեր, 2019

Մեզնից շատերը հաճախ տեսնում են մղձավանջային երազներ ու հետո ուրախությամբ արթնանում՝ վստահ լինելով, որ վատագույն երևույթներն արդեն հետևում են, սակայն այս կղզին ավելի սարսափելի է, քան յուրաքանչյուրիս մղձավանջային երազը. Կեյմադա-Գրանդի՝ կղզի, որտեղ ամեն միլիմետրի վրա վխտում են աշխարհի ամենաթունավոր օձերը, որոնք կարող են սպանել մարդուն ընդամենը մի քանի վայրկյանում։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեկ վայրում հավաքվել են աշխարհի բոլոր թունավոր օձերը։ 

Կեյմադա-Գրանդին բրազիլական փոքր կղզի է, որն ունի ընդամենը 0,43 կմ² տարածք։ Այն տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում՝ Բրազիլիայից 35.000 կմ հեռավորության վրա։ Շուրջ 10-12.000 տարի առաջ կղզին հայտնի թերակղզի էր, որն իր ցամաքային մասով գտնվում էր հենց Բրազիլիայի ծայրամասում, սակայն ժամանակի ընթացքում Ատլանտյան օվկիանոսի մակերևույթը բարձրացավ, ու հայտնի թերակղզին վերածվեց կղզու, որն այսօր իրավացիորեն անվանում են Օձերի կղզի։

Իսկ երբևէ այստեղ որևէ մեկը բնակվե՞լ է։ 

Ասում են, որ բոլոր այն մարդիկ, ովքեր թեկուզ պատահականության բերումով հայտնվել են կղզում, մի քանի վայրկյանի ընթացքում արագորեն դիմավորել են իրենց մահը, քանի որ կղզու ամեն միլիմետրի վրա այնքան օձ կա, որ այստեղ ուղղակի անհնար է հայտնվել ու ողջ մնալ։ Բրազիլացիներն անգամ պատմում են մի քանի սարսափելի պատմություններ կղզում հայտնված մարդկանց մասին, ովքեր հետո անհետ կորել են։ Սակայն ամենասարսափելին դեռ առջևում է։ 

Տարիներ առաջ, երբ կղզին առանձնացված չէր օվկիանոսով Բրազիլիայից, այստեղ օձերի քանակը կրկին շատ էր, բայց դրանք այնքան թունավոր չէին, որքան հիմա։ Էվոլյուցիայի ընթացքում քաղաքակրթությունից ամբողջովին մեկուսացած օձերը դարձել են ավելի թունավոր ու, եթե նախկինում նրանք կարող էին մարդուն սպանել մի քանի րոպեում, ապա այժմ դա նրանց մոտ ստացվում է մի քանի վայրկյանում։ Այստեղ օձերն այնքան են վտանգավոր դարձել, որ բարձրանում են ծառեր, որպեսզի կարողանան թռչուններին որսալ, քանի որ կղզում գրեթե չեն մնացել կենդանի էակներ, որոնց նրանք կարող են ուտել։ 

Եթե թռչունների որսը ձախողվում է, ապա օձերը սկսում են որսալ ուրիշ օձերի իրենց գոյությունը պահպանելու համար։ Դե պատկերացրեք, թե նրանք ինչքան խանդավառությամբ են սպասում որևէ կենդանի էակի՝ կղզում հայտնվելուն։ Ըստ հաշվարկների՝ այս փոքր տարածքում բնակվում են շուրջ 5000 օձեր։ Այստեղ է նույնիսկ բնակվում աշխարհի ամենաթունավոր օձը՝ Bothrops insularis-ը, որը կղզում ամենահայտնի բնակիչներից է։ 

Չնայած բոլոր տեսակի արգելքներին՝ կղզի երբեմն մեկնում են հետազոտողներ, ովքեր ուղղակի չեն կարողանում իրենց զսպել ու չուսումնասիրել օձերի ամենահայտնի ապրելավայրը։ Որոշ մարդիկ էլ գալիս են հենց ամենաթունավոր օձին որսալու, որովհետև այն օձերի շուկայում մի ամբողջ կարողություն կարող է արժենալ։ 

Կղզում աշխատող միակ հատվածը փարոսն է, որը վառվում է կղզու հենց կենտրոնում։ Նախկինում այստեղ հատուկ մասնագետ էր գալիս ժամանակ առ ժամանակ այն վառելու համար, սակայն երբ այդ մարդն ու իր ընտանիքը սպանվեցին օձերի կողմից, լույսը վառելը դարձրին ավտոմատացված, որպեսզի այլևս ոչ ոք կղզի ոտք դնելու պարտականություն չունենա։ 

Որքան էլ զարմանալի թվա, բայց այս կղզին նաև հայտնի զբոսաշրջային տարածք է։ Հատուկ գիդերի օգնությամբ այստեղ զբոսաշրջիկներ են այցելում, ովքեր, սակայն, ցամաք իջնելու հնարավորություն չեն ստանում, այլ օվկիանոսից հետևում են օձերի զարմանալի աշխարհին։