Տեխասում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 3 մարդ. NBC


10:42 , 2 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Շուգար Լենդից Բոեռն ուղեւորվող ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո միջազգային օդանավակայանի շրջանում, զոհվել է երեք մարդ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջներին:

Նրանց տվյալներով՝ ինքնաթիռում շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջացել թռիչքի ընթացքում, օդաչուն փորձել է օդանավն ուղղորդել դեպի Սան Անտոնիոյի օդանավակայան, բայց այն ընկել է թռիչքավայրէջքային գոտուց մոտավորապես 140 կմ հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: