10:24 , 2 դեկտեմբեր, 2019Tert.am-ը գրում է.
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին դեկտեմբերի 1-ին ավարտել է իր աշխատանքը գերատեսչությունում: Այս մասին նախարարը հաղորդել է Twitter-ում:
«Ինձ համար նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որպես նախարար ծառայելը մեծ պատիվ և արտոնություն էր: Շնորհակալություն կնոջս, երեխաներիս և ամերիկացի ժողովրդին, որ ինձ թույլ են տվել ծառայել»,- հայտնել է Փերին:
Փերիի հրաժարականի մասին Թրամփը հայտարարել էր նախարարների կաբինետի՝ հոկտեմբերին կայացած նիստում։ Դրանից հետո նախագահը հայտարարել է, որ էներգետիկայի փոխնախարար Դեն Բրույետը կգլխավորի գերատեսչությունը, գրում է The Hill պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: