Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելը ռիսկեր է պարունակում․ ԱՀԸ


09:39 , 2 դեկտեմբեր, 2019

Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս Ազգային հիփոթեքային ընկերությունը հորդորում է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։

Առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) պետք չէ վճարել կանխավճար և/կամ նախավճար:

Վերը նշվածին չհետևելը  պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները:«Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով: Մասնավորապես,

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը: Նշյալ ստանդարտներն առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը»,- նշված է հայտարարության մեջ: