Խոյեր, սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն մնում աննկատ. դեկտեմբերի 2-ի աստղագուշակը


09:30 , 2 դեկտեմբեր, 2019

Խոյ: Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն մնում աննկատ: Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվելու տրամաբանությամբ և սթափ մտքով, քան զգացմունքներով և նախազգացմամբ: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում՝ և այնպիսիք, որոնք ստացվում են ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն նախկինում արված հաջող գործարքի դիմաց:

Ցուլ: Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Դուք հնարավորություն կունենաք ստանալու ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը:

Երկվորյակ: Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք:

Խեցգետին: Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք. քողարկված և անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակներ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն:

Առյուծ: Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Շանս կառաջանա կարգավորելու հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը, համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:

Կույս: Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք, միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:

Կշեռք:  Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և, ընդհանրապես, ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանելու ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա: Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոթ ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:

Կարիճ: Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնի աշխարհիկ միջոցառումներ, զվարճալի վայրեր այցելելը, դրանցում, ամենայն հավանականությամբ, դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ:

Աղեղնավոր: Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները՝ ինչպես անձնական, այնպես էլ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն, այնուամենայնիվ, կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Դուք շանս ունեք գտնելու գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:

Ջրհոս: Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք, հենց այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս. այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը ստիպված է լինելու վաղ թե ուշ դա խոստովանել:

Ձկներ: Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ, հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ: