Coldplay-ի մենակատարը հավաստել է հյուրախաղերի չեղարկումը բնապահպանության նկատառումներով


06:44 , 2 դեկտեմբեր, 2019

Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը հավաստել է, որ կոլեկտիվը չեղյալ է հայտարարում վերջին ալբոմի աջակցության հյուրախաղերը, որովհետեւ մտադիր է ակտիվորեն զբաղվել բնապահպանությամբ: Այդ մասին հայտնել է NME-ն:

Անցյալ շաբաթ նա ասել էր, որ երաժիշտները փորձում են շրջակա միջավայրի նկատմամբ ավելի «բարյացակամ» լինելու միջոց գտնել: Everyday Life վերջին ալբոմի ռելիզից հետո երգիչը հավաստել է, որ խումբը նոր ծրագրով հյուրախաղային համերգներ չի կազմակերպի, ինչպես դա ավելի վաղ արել են (համարվում է, որ ինքնաթիռվ թռիչքները վնասում ե բնապահպանությանը:- խմբ.):

«Ես վաղուց էի մտածում, թե մենք ինչ կարող ենք անել, որ պաշտպանենք բնությունը (…) եւ ուրախ եմ, որ մյուս երաժիշտներն սկսում են գործել նմանապես»,- պարզաբանել է Մարտինը: Ալբոմն ինքը նույնպես նվիրված է շրջակա միջավայրի նկատմամբ Coldplay-ի մասնակիցների զգացումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: