Լոնդոնում՝ Թեմզայի ափին, զոլավոր կետ են հայտնաբերել


04:47 , 2 դեկտեմբեր, 2019

Լոնդոնում Թեմզա գետի ափին, Բեթերսի կամրջի տակ, զոլավոր կետերի ընտանիքին պատկանող մոտ 10 մետր երկարությամբ կետ են հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը:

Լոնդոնի նավահանգստի իշխանությունները (PLA) հայտարարել են, որ ձգտելու են հանգստյան օրերի ընթացքում «անվտանգ հեռացնել կետին»:

PLA-ում կարծում են, որ կաթնասունը փոքրիկ զոլավոր է, որի քաշը կարող է հասնել 10 տոննայի: Երբեմն դրանց կարելի է հանդիպել բրիտանական ջրերում:

Կաթնասունները նախընտրում են առավել ցուրտ շրջանները և բնակվում են Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական և Հյուսիսային օվկիանոսներում:

Հաղորդվում է, որ կետը կուղարկվի Լոնդոնի կենդանաբանական այգի՝ հերձման նպատակով: