Գորբաչովը Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին կոչ է արել չոչնչացնել քաղաքակրթությունը


01:45 , 2 դեկտեմբեր, 2019

Մոսկվան և Վաշինգտոնը պետք է անեն հնարավորը՝ նոր սառը պատերազմի սկիզբը կանխելու համար, ինչը կարող է անցնել թեժ փուլ և հանգեցնել ամբողջ քաղաքակրթության ոչնչացմանը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՍՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Նրա խոսքերով, զենքի վերահսկողության դադարեցումը մեծ սխալ կդառնա, քանի որ նման գործողությունների իրական նպատակը պետք է դառնա միջուկային զենքից հրաժարվելը:

Գորբաչովը խոստովանել է, որ այժմ շատ հեռու է այդ նպատակի իրագործումը, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը վստահություն չունեն միմյանց նկատմամբ: Նախկին սովետական առաջնորդը նշել է, որ այժմ երկու երկրների միջև հարաբերությունները ավելի վատն են, քան երբևէ՝ սառը պատերազմի ավարտից ի վեր: