Tert.am-ը գրում է.
Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:
«Ես խորհրդարանին եմ ներկայացնում պաշտոնական հրաժարականը, որպեսզի խորհրդարանը կարողանա դիտարկել նոր թեկնածությունները»,- ասվում է Մահիդիի դիմումի մեջ:
Վերջինս հրաժարական տալու մասին հայտարարել էր նախօրեին՝ երկրում շուրջ երկու ամիս տիրող հակակառավարական ցույցերի և անկարգությունների ֆոնին: Ուրբաթ հայտնի էր դարձել, Իրաքում մեկ օրում տեղի ունեցած բախումների հետևանքով 40 մարդ էր զոհվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։