Օրինակելի հայրիկ. Դեվիդ Բեքհեմը գերել է ցանցը՝ 8-ամյա Հարփերի հետ լուսանկարներով


22:18 , 1 դեկտեմբեր, 2019

Նախկին ֆուտբոլիստը կրկին համբուրում է դստեր շուրթերը:

Դեվիդ Բեքհեմը Instagram-ում կիսվել է դստեր՝ Հարփերի հետ համատեղ լուսանկարով: Հայտնիի նկարները անմիջապես սկսել են քննարկել ցանցում, քանի որ դրանցից մեկում նախկին ֆուտբոլիստը համբուրում է 8-ամյա դստեր շուրթերը:

Նախկինում, Բեքհեմն արդեն քննադատության էր ենթարկվել այդպիսի նկարների պատճառով: Դատելով ամենից, աստղային հայրիկին չի հետաքրքրում հետևորդների կարծիքը, քանի որ նա կրկին նմանատիպ լուսանկար է տեղադրել բլոգում:

«Շուրջբոլորն ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կածես արդեն Սուրբ Ծնունդն է»,- մակագրել է Բեքհեմը:

Նշվում է, որ Դեվիդն ու Հարփերը ժամանակ են անցկացրել Լոնդոնի Սուրբծննդյան սահադաշտում:

Նախկին ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել «բարոյագետների» կողմից, սակայն նրան աջակցել են հավատարիմ երկրպագուները. «Դեվիդ, դու սուպեր հայրիկ ես», «Հայրիկի իսկական արքայադուստր, ինչքան հաճելի է ձեզ նայել», «Աստված, ես երազում եմ նման հայրիկի մասին», գրել են նրանք: