Ուսուցչուհին դատարանի առաջ է կանգնել երկու աշակերտների հետ սեքսի պատճառով, ինչը նա չի հիշում


21:17 , 1 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ Տեխաս նահանգում ուսուցչուհին մեղադրվում է երկու աշակերտների հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, հայտնում է Daily Star-ը:

Պարբերականի հրապարակման համաձայն, 32-ամյա ուսուցչուհին, որը նաև երկու երեխաների մայր է, ճանաչել է իր մեղքը: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ լիովին վստահ չէ, թե իր և իր աշակերտների միջև ինտիմ կապ եղել է, թե ոչ: Կինը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Ինչպես պարզաբանել է մեղադրյալի փաստաբանը, հետաքննությունը սկսելու պահից կինը դադարել է խմել և գրանցվել է անանուն ալկոհոլիկների ակումբում:

Մեղադրական եզրակացությունից հետո կնոջը հեռացրել են դպրոցից՝ կյանքի ընթացքում դասավանդելու արգելքով: