Apple-ը iPhone 11-ի համար թողարկել է լիցքավորող պատյան՝ տեսախցիկը միացնող կոճակով


16:57 , 1 դեկտեմբեր, 2019

Ծանոթ դիզայն և բարձր գին։

Apple-ը թողարկել է Smart Battery պատյաններ iPhone 11, 11 Pro և 11 Pro Max տարբերակների համար: Նրանք աջակցում են անլար Qi լիցքավորմանը և երկարացնում են սմարթֆոնների մարտկոցի ժամկետը 50%-ով:

Նախորդ սերունդների նման, նոր տարբերակը սիլիկոնից է։: Այն տարբերվում է iPhone XS / XS Max / XR-ի համար նախատեսված տարբերակներից`հատուկ կոճակով: Այն գտնվում է աջ կողմում և գործարկում է տեսախցիկի կիրառումը, նույնիսկ եթե էկրանն արգելափակված է:

Pro մոդելների համար նախատեսված Smart Battery Case-ն առկա է երեք գույներով՝ սև, սպիտակ և վարդագույն: iPhone 11-ի համար նախատեսված տարբերակը ստացել է ընդամենը երկու գույն՝ «փափուկ սպիտակ» և ստանդարտ սև:

Աքսեսուարը գնահատվել է մոտ 80 հազար դրամ՝ անկախ սմարթֆոնի գույնից և մոդելից: Կարող եք նախապես պատվիրել  պաշտոնական կայքում, պատյանները կառաքվեն 2-3 շաբաթից: