Չեմ կարողանում հավատալ, որ հաղթել եմ «Ուիմլդոն»-ում. Բարտոլի


21:25 , 6 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսուհի Մարիոն Բարտոլին մեկնաբանել է «Ուիլմբլդոն»-ում տարած իր հաղթանակը: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում մարզուհին 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել Սաբինա Լիսիցկիի նկտամամբ:

«Անկեղծ ասած՝ չեմ կարողանում հավատալ: Դեռևս փոքր հասակում երազում էի մեծ հաղթանակի մասին: Ես պարտվել եմ 2007 թվականի եզրափակիչում, հետևաբար կարող եմ հասկանալ՝ ինչ է զգում Սաբինան: Վստահ եմ՝ նա կրկին եզրափակիչի ուղեգիր կնվաճի:

Ես վեց տարեկանից երազել եմ ձեքիս մեջ պահել այս մրցանակը: Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում իրականում: Հուսով եմ՝ կկարողանամ հաջող հանդես գալ նաև հաջորդ մրցաշրջանում»,- Բարտոլիին մեջբերում է բրիտանական մամուլը: