Գաբալայում ընդդիմության վրա ձվեր են նետել


21:22 , 6 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչները մարզեր կատարած հերթական այցի ընթացքում հարձակման են ենթարկվել. նրանց մեքենայի ուղղությամբ հավկիթներ են նետել, հայտնում է haqqin.az-ը։

 Տեղեկության համաձայն՝ ԱԱՃԿ փոխնախագահ Գյոզալ Բայրամլին և կուսակցության Կանանց խորհրդի անդամ Նուշաբա Ատակիշիևան ուղևորվել են Գաբալա՝ կուսակցության տեղի ակտիվիստների հետ հանդիպման։ Սակայն քաղաքում նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և պահանջել հեռանալ։

Կուսակցության անդամները որոշում են կայացրել վերադառնալ մայրաքաղաք Բաքու։ Մեքենան նստելուց հետո մի քանի երիտասարդներ նրանց վրա հավկիթներ են նետել։

 Նյութն ամբողջությամբ՝ այստեղ