21:13 , 6 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ընտրել է իր նախագահին, հաղորդում է Reuters-ը:
Սիրիայի ընդդիմադիր քաղաքական շարժման առաջնորդ է դարձել Ահմադ Ջարբան:
Ջարբային ընտրել են քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով: Առաջին փուլում նրա թեկնածությունը չի հավաքել ձայների մեծամասնությունը:
Սիրիական ազգային խորհրդի նախագահ Ահմադ Ջարբան 2013 թ. ապրիլին դարձել էր Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ժամանակավոր նախագահ:
Սիրիական ընդդիմության կոալիցիան ավելի քան 2 տարի զինված պայքար է մղում նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ: