Մոտ 60 մլն դրամ անհետացել է «կամազների» գնումով. ու՞ր են փողերը


22:03 , 30 նոյեմբեր, 2019

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Եվ ահա, 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն այս մեկ գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել ՀՀԿ-ական նախկին թաղապետը ՝ Հայկ Մարությանի կողմից կատարված միայն մեկ գնումով: Նշենք, որ 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ