2019 թ.-ին տնտեսական հեղափոխության խնդիրը մինչ իշխանափոխությունը եղած տնտեսական վիճակին Հայաստանը վերադարձնե՞լն էր


17:12 , 30 նոյեմբեր, 2019

Կառավարությունում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ խորհրդակցության բացման խոսքում վարչապետը խոսեց նաև Հայաստանի տնտեսության մասին:

Նա, մասնավորապես, նշեց Հայաստանի՝ 2019թ. տնտեսական 7,5 %-անոց աճի մասին՝ ասելով, որ լուծվել է տնտեսական հեղափոխության այս փուլի խնդիրը:

Ստացվում է, որ 2019թ.-ին տնտեսական հեղափոխության խնդիրը մինչ իշխանափոխությունը եղած տնտեսական վիճակին Հայաստանը վերադարձնե՞լն էր:

Թվերն են փաստում. 2017թ.-ի տնտեսական աճը ևս 7.5% է եղել: