Ժիրինովսկին Ռուսաստանի սխալն է համարում զորքերի դուրս բերումը Արևելյան Եվրոպայից


21:15 , 30 նոյեմբեր, 2019

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ռուսական զորքերի դուրս բերումն արևելյան Եվրոպայից սխալ է համարում: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Նրա խոսքերով, երբ Ռուսաստանի զինվորականները գտնվում էին Եվրոպայի արևելյան հատվածում, ոչ ոք չէր հանում Հայրենական Մեծ պատերազմի ռուս հերոսների արձանները և փոխարենը դնում նորերը՝ նվիրված դավաճան գեներալ Անդրեյ Վլասովին:

«Դա զզվելի է»,- խոստովանել է Ժիրինովսկին:

Նա նշել է, որ ռուսական բանակի՝ Արևելյան Եվրոպայում գտնվելու ժամանակ բոլորը վախենում էին անգամ խոսել «Վլասովի կարգի սրիկաների մասին»: