ԱՄՆ-ում շների շոուի հաղթող է դարձել Թոր անունով բուլդոգը


20:00 , 30 նոյեմբեր, 2019

Գոհաբանության օրը ԱՄՆ-ում արդեն 18-րդ տարին է ինչ ավանդաբար Ազգային դոգ-շոուն է անցկացվում: Այս անգամ, ինչպես հաղորդում է NBC News-ը, հեղինակավոր մրցույթի հաղթողն է դարձել Թոր անունով երկու տարեկան բուլդոգը: Նա այս տիտղողին հավակնող 200 ցեղատեսակի ավելի քան 2000 շներից լավագույնն է ճանաչվել:

Չեմպիոնին հաղթահարելուց հետո Թորի երջանիկ տերը՝ Էդուարդո Փերիսը, ծնկաչոք նստել է գետնին և գրկել իր սիրելիին:

Շոուն հեռուստացույցով ավելի քան 20 միլիոն ամերիկացի է դիտել: