Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին՝ երեխայի հետ ամուսնու լուսանկարով


19:00 , 30 նոյեմբեր, 2019

39-ամյա Քիմ Քարդաշյանը դիմավորել է Գոհաբանության օրը հարազատների և մտերիմների հետ միասին: Աստղային ընտանիքը ճոխ երեկո է կազմակերպել, որին հրավիրված էին Քարդաշյան-Ջեներ տոհմի բոլոր անդամները: Տոնակատարությանը ներկա են եղել նաև Քիմի երեխաները:

Ռեալիթի-շոուի հերոսուհին երկրպագուներին ցույց է տվել իր երեխաների՝ վեցամյա Նորթի, երեքամյա Սեյնթի և մեկ տարեկան Չիկագոյի հետ իր հուզիչ լուսանկարը: «Շնորհակալ եմ Աստծուն երեխաներիս համար»,- իր միկրոբլոգում գրել է Քիմը:

Նա նույնքան սրտառուչ դիմել է նաև իր ամուսնուն: Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Քանյեին իրենց կրտսեր որդու՝ վեց ամսական Փսալոմի համար: «Ամենամեծ երջանկությունն է քեզ հետ միասին դաստիարակել մեր երեխաներին: Շնորհակալ եմ քեզ որդուս համար»,- գրել է Քիմը:

Ким Кардашьян поблагодарила судьбу за наследников

Канье Уэст с сыном Псаломом