Հակավիրուսային դեղամիջոցներ գրիպի դեպքում օգտագործել չի կարելի. վիրուսագետներ


18:15 , 30 նոյեմբեր, 2019

Մասնագետները մի ընտանիքի պատմություն են պատմել, որտեղ միաժամանակ վարակվել են երկու երեխաները: 11 տարեկան տղային հակավիրուսային դեղամիջոց են նշանակել. սկզբում նրա վիճակը լավացել է, սակայն մի քանի օրից ախտանշանները վատացել են, այդ ընթացքում նա վարակել է քրոջը: Դեղը երկու երեխաներին էլ չի օգնել, գրում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականները պարզել են, որ վիրուսները անխոցելիություն են ձեռք բերել պատվաստանյութի նկատմամբ՝ սեփական կոդի մուտացիայի պատճառով, դրա համար էլ նման դեղերը գրիպի բուժման համար օգտագործել չի կարելի: