18:00 , 30 նոյեմբեր, 2019Մեծացված շրթունքներով այսօր ոչ ոքի չես զարմացնի, այդ պատճառով էլ ժամանակակից գեղեցկուհիները ուրախությամբ են նոր հոսանքի տակ ընկել, որի կողքով հաստատ ոչ ոք անտարբեր չի անցնի:
Սոցցանցերը լցվել են աղջիկների լուսանկարներով, որոնց շուրթերը ոչ թե պարզապես մեծացված են, այլև «ալիքավոր և անկյունավոր» են:

Գեղեցկուհիները դիմում են դիմահարդարներին, որպեսզի սրսկումների օգնությամբ փոխեն շրթունքների ձևը:

Նշվում է, որ տարօրինակ թրենդին սկիզբ է դրել ռուս դիմահարդար Եմելյան Բրաուդեն և նրա գաղափարը դուր է եկել իր գործընկերներին:

«ՍատանայիՇուրթեր» և «ՈւթոտնուկիՇուրթեր» հեշթեգերով լուսանկարները բավական հակասական զգացողություններ են առաջացնում օգտատերերի մոտ: Մեծ մասամբ մարդիկ դա այլանդակություն են համարում: Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր հայտնում են նման շուրթեր ունենալու ցանկության մասին: Նրանց թվում նույնիսկ տղաներ կան:

