«Ինչքան շատ ենք ճանաչում ինքներս մեզ, այնքան ավելի քիչ ենք վստահում ուրիշներին». Արմեն Ջիգարխանյանի՝ սիրտը խոցող 15 մտքերը, որոնք կստիպեն մտածել


18:30 , 30 նոյեմբեր, 2019

Թատրոնի ու կինոյի մեծագույն դերասան Արմեն Ջիգարխանյանը միշտ էլ առանձնացել է իր տպավորիչ մտքերով ու փիլիսոփայությամբ։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 ամենահայտնի մտքերին, որոնք կսովորեցնեն կյանքն ապրելու գաղտնիքները։ 

1. Մեր կյանքի ամեն մի տարիքի մեջ մտնում ենք որպես նորածին և հաճախ, չնայած ապրած տարիներին, լինում ենք անփորձ։

2. Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին։

3. Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի։

4. Մենք ապրում ենք վախի ներքո։ Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն։

5. Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է։ Նրանք զբաղված են միտքը քնեցնելով։

6. Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները։

7. Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը։ Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է։ Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին։

8. Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ։

9. Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ։ Զարմանքն ամեն ինչի հիմքն է։

10. Լինե՞լ, թե՞ չլինել՝ այդ հարցը հավերժական է և գոյություն կունենա մինչև այն պահը, քանի դեռ մարդը ունակ է մտածելու:

11. Թատրոնն, իհարկե, պետք է փորձի մարդկանց տալ ինչ-որ պատասխաններ: Պիտի փորձի, ոչ ավելին:

12. Ընդհանրապես, լավագույնը, որ մարդիկ գիտակցել են, դրանք զրույցներն են: Հենց զրույցների ժամանակ են ամենից հաճախ ծնվում շատ հարցերի առավելագույնս ճիշտ պատասխանները: 

13. Մեր կյանքի բոլոր դրսևորումներում առաջնային պատճառները բարդույթներն են: Ես բազում տարիներ եմ տառապել այն պատճառով, որ ցածր հասակ ունեմ և իմ պարանոցը կարճ է: Ես կոկետություն չեմ անում: Այո, համարում էի, որ շատ կարևոր է, թե ինչպիսին է պարանոցդ: Եվ այդ բարդույթներից տառապում էի: Հիմա հասկանում եմ, որ դա ամենաիսկական հիմարությունն էր, բայց չէ՞ որ տառապել եմ:

14. Կյանքն այնպիսին է, որ միշտ չի որ թունելի վերջում լույս է երևում, պատահում է, որ այնտեղ լույս չի լինում, այլ միայն մի լամպ: Խաբեություն: Բայց մենք ցանկանում ենք այդ լույսը և գնում ենք դեպի այդ խաբեությունը: Եվս մեկ մեծ ընդհանուր դժբախտություն, որ մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը կանի մեր փոխարեն: Ոչ մեկը ոչինչ չի անի: Ես դա, արդեն, հաստատ գիտեմ:
15. Ինչքան շատ ենք ճանաչում ինքներս մեզ, այնքան ավելի քիչ ենք վստահում ուրիշներին։