Տեղեկատվություն վարորդների համար. փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում հունվարի 1-ից կգործարկվի տուգանային միավորների համակարգը


11:16 , 30 նոյեմբեր, 2019
Կարևոր տեղեկատվություն վարորդների համար

29.11.2019թ. ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կողմից ներկայացված ՎԻՎՕ-ում և հարակից իրավական փաստաթղթերի նախագծերում փոփոխությունների առաջարկը, որոնք ներկայացվում են որպես բալային համակարգի ներդրման նախագիծ, առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց ձեզ կծանոթացնենք հաջորդիվ:

Փոփոխություններից՝ կարևորներից է մասնավորապես, այս փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները:

Օրինագծում զետեղվել են անցումային դրույթներ, համաձայն որոնց՝

 2020թ. հունվարի 1-ից կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար,

 2020թ. սեպտեմբերի 1-ից կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (պայմանավորված տեխնիկական և ծրագրային հարցերով):