MMA-ի կին մարզիկը ցույց է տվել նախկին ընկերոջ կողմից դաժան ծեծի կադրերը (Photo, Video)


10:40 , 30 նոյեմբեր, 2019

MMA-ի 35-ամյա կին մարզիկ Սինդի Դանդուան ցույց է տվել նախկին զուգընկերջ կողմից ստացած սարսափելի վնասվածքները, հաղորդում է The Sun-ը:

Հաղորդվում է, որ երբ տղամարդն իմանում է, որ Սինդին մտադիր է լքել իրեն, բանալիներով հարվածներ է հասցնում նրան և կոտրում քիթը: 

Արդեն հիվանդանոցում կնոջ քիթը շտկելու համար 7 կար է պահանջվում:

«Դա խանդ է: Նա միշտ սպառնում էր ինձ, բայց ես երբեք նրա սպառնալիքներին լուրջ չէի վերաբերվում: Նա չի կարողանում ընդունել, որ ես ցանկանում եմ վերջ տալ մեր հարաբերություններին, առաջ շարժվել և իր հետ պարզապես ընկեր մնալ»,- պատմել է Դանդուան:

Սինդին 12-ամյա աղջիկներից մեկի մայրն է, որոնք Վաշինգտոնում MMA մենամարտի էին մասնակցել: Այդ մենամարտի ժամանակ հաղթել էր Դանդուայի դուստրը՝ Լոլա Պոպադատոսը:

Տեսանյութը՝ այստեղ: