Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին. «Հարգելի Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ»


02:45 , 30 նոյեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է նախ ստուգել սեփական ուղեղը, հաղորդում է ՌԻԱ-ն:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նրա խոսքով՝ դաշինքում չկա համակարգում ռազմավարական որոշումների հարցում ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների միջեւ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարել են, որ չեն կիսում Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները:

«Չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի համար ինչ է նշանակում Ֆրանսիան, սակայն ՆԱՏՕ-ի համար Թուրքիան կարեւոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ, քանի որ նման հայտարարություններ են անում նրանք, ում ուղեղը մահացել է»,- NTV-ն մեջբերում է Էրդողանի խոսքը