Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ինտերպոլը Մեծ Բրիտանիային կտրամադրի ցանկացած օգնություն


02:15 , 30 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Լոնդոնում 2 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Ինտերպոլը պատրաստ է Մեծ Բրիտանիայի իշխանություններին տրամադրել ցանկացած օգնություն, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Իմ մտքերը լոնդոնյան կամրջին տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի և նրանց ընտանինքերի հետ է: Երախտապարտ եմ հասարակության ներկայացուցիչների ցուցաբերած համարձակության և արագ արձագանքման համար: Մենք կտրամադրենք ցանկացած օգնություն, ինչ էլ խնդրեն Միացյալ Թագավորության իշխանությունները»,- գրել է Շտոկը թվիթերյան իր էջում:

Արդեն հայտնել էինք, որ լոնդոնյան կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։