Դոնորական արյունն աղտոտված է սուրճի և դեղերի հետքերով. գիտնականներ


06:49 , 30 նոյեմբեր, 2019

Արյան պլազմայի բոլոր պատրաստուկներում դեղամիջոցների և կոֆեինի հետքեր են հայտնաբերվել: Այս մասին հաղորդվել է Journal of Pharma and Biomedical Analysis ամսագրի գիտական հոդվածում:

Միացյալ Նահանգների բժիշկները տեղական շուկայում գործող 18 մատակարարներից արյան պլազմայի պատրաստուկներ են գնել և վերլուծել դրանց կազմը: Գիտնականների խոսքերով, բոլոր պատրաստուկներում խառնուրդներ են հայտնաբերվել:

Վաճառվող պատրաստուկներում պլազմայի հետ միասին եղել է ալպրազոլամ, որը Xanax ֆեղամիջոցի ակտիվ բաղադրիչն է: 18 նմուշներից 13-ում հայտնաբերվել է դեքստրոմետորֆան հազի դեղամիջոցը, իսկ բոլոր նմուշներում՝ 2-րդ տիպի շաքարախտի տոլբուտամիդ դեամիջոցը և կոֆեին:

Փորձագետներն անհանգստացած են, թե ինչպես կարող են արյան պլազմայի պատրաստուկներում հայտնաբերված այս և այլ խառնուրդներն ազդել մարդկանց վրա, որոնց փոխներարկում են այդ պլազման: