Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հիշեցնեմ՝ կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնյային արած լավության դիմաց ինչ-որ մեկը ստանում է անհավասար, նույնիսկ արտոնյալ պայմաններ։
Օրինակ՝ սովորական ՀՀ հպարտ կամ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց կամ 9 ամիս տանում-բերում են և չեն փոխում հողի նշանակությունը՝ խոչընդոտելով ներդրումներին, իսկ Կամազ նվիրված գործարարին թույլատրում են, ինչ սրտերն ուզի։
Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։
Ասում եմ՝ ազնիվ եղեք, էս սխեմաները մենք տեսել ու չենք գայթակղվել։
#ԿաշառքըԴաԿոռուպցիանՉէ
#ԻնչՉէրԿարելիՏարոնինՀայկըԼավԷԱնում
#ՄաեստրոԱկանջդԿանչի